Հիմք ընդունելով Արսեն Կիրակոսյանի լիազորված անձ Աշոտ Կիրակոսյանի 16.09.2025թ. N 12186՝ միավորվող անշարժ գույքերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայր, 21-րդ փողոց, N 2/3 (ծածկագիր՝ 02-095-0034-0021) և N 2/4 (ծածկագիր՝ 02-095-0034-0021) հասցեներում գտնվող միավորվող անշարժ գույքերին տալ 2/3 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, 21-րդ փողոց, հողամաս N 2/3:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: