Հիմք ընդունելով Գոհար Վազգենի Հարությունյանի 12.11.2020թ N 1511 դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը 26.10.2015թ. /ՍՄ4002/, 26.10.2015թ. /ՍՄ4003/ և 27.10.2020թ. /ԳՄ773/, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26 Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գոհար Վազգենի Հարությունյանին և Գևորգ Մանվելի Վարսանյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 529-012 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3900 քմ խաղողի այգու փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 1262 քմ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Գոհար Վազգենի Հարությունյանի /ծնվ. 19.08.1963թ./ և Գևորգ Մանվելի Վարսանյանի /ծնվ. 21.12.1988թ./ բաժնային սեփականության իրավունքը 529-012 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 5162 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին /Ա. Մնացականյան, Շ.Վահանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: