Հիմք ընդունելով Սպարտակ Սմբատյանի 24.02.2025թ N2013՝ դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Սպարտակ Սմբատյանին սեփականության իրավունքով հատկացված 0.1 հա տնամերձ հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-028-0185-0028/ ավել օգտագործվող մինչև 20% 0.00298հա /ընդամենը 0.10298 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Սպարտակ Անանյայի Սմբատյանի/ծնվ.14.10.1944/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0185-0028 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.00298 հա մակերեսով /ընդամենը 0.10298 հա/ հողամասի նկատմամբ: 2. 02-028-0185-0028/ ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 57-րդ փողոց, 23 հողամաս: 3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: