Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 21.01.2020թ. N 10-Ա որոշումը, համայնքի ղեկավարի 10.02.2020թ. N 23-Ա կարգադրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Յ. Մխիթարյանը 26.02.2020թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001-0351-0265 ծածկագրով 135քմ հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 11.03.2020թ. N 05 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի Մուղնի 1-ին թաղամաս N 175/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 04022020-02-0032 տրվ. 04.02.2020թ./ 135 քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ Յուրիկ Մխիթարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 627000 / վեց հարյուր քսանյոթ հազար / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Շ. Վահանյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: