Հիմք ընդունելով Թոռնիկ Իսպիրյանի 08.08.2025թ. N 10265 դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրը /գմ 4045, տրված 07.08.2023թ. և գմ 4678, տրված 24.08.2023թ./ հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք, Փարպի բնակավայրում գտնվող հատկացված հողամասից փաստացի չափագրման արդյունքում փաստացի օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Թոռնիկ Վասպուրականի Իսպիրյանի /ծնված 03.07.1962թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի, Փարպի բնակավայրում 02-110-0104-0020 ծածկագրում փաստացի օգտագործվող 0.08523 հա գյուղատնտեսական վարելահողի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: