Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16/05/2019թ. N Կ-15/05/2019-9-0037 որոշումը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 16.05.2019թ. թիվ 04 արձանագրությունը այն մասին, որ սեփականատերեր Մարտիրոս Հովհաննեսի Մինասյանի /ծնվ. 21.08.1959թ./, Գագիկ Մարտիրոսի Մինասյանի /ծնվ. 05.09.1985թ./, Լևոն Մարտիրոսի Մինասյանի /ծնվ. 18.10.1990թ./ և Մարգարիտ Անդրանիկի Գալոյանի /ծնվ. 06.09.1962թ./ ընտանիքին Աշտարակի համայնքապետի 14.05.2019թ. N 250-Ա որոշմամբ հատկացված 0.3952 հա անօգտագործելի տարածքը փոխել ջրովի վարելահողի, ղեկավարվելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Մարտիրոս Հովհաննեսի Մինասյանի ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող 529-026 ծածկագրով 0.3952 հա անօգտագործելի ցածրարժեք հողատեսքը փոխադրել բարձրարժեք ջրովի վարելահողերի շարքին:
2.Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀԿԱԱԳԿՊԿ աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանմանը: