Հիմք ընդունելով Վելիսոն Սանթրոսյանի 05.03.2020թ. N 316՝ հողամաս հատկացնելու մասին դիմումը և Հայաստանի Հանրապետության հյուսիսային քաղաքացիական դատարանի 24.12.2008թ. վճիռը /գործ-ՀՅՔԴ 5/0041/02/08/, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի ՌՖԷԻ-ի Գիտավան, N 76 հասցեում /ծածկագիր՝ 02-001-0778-0090/ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1158քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Վելիսոն Արտավազդի Սանթրոսյանի հետ 99 տարի ժամկետով կնքել հողի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ այգու ձևավորման նպատակով:
2.Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարը սահմանել 6510 /վեց հազար հինգ հարյուր տաս/ ՀՀ դրամ:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Շ. Վահանյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: