Հիմք ընդունելով Անդրանիկ Մարկոսյանի 31.01.2025թ N 857 դիմումը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0139-0013 ծածկագրի 0,34588 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ ի ընտանիքի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Անդրանիկ Վաչեյի Մարկոսյանի /ծնվ 24.05.1992թ/, Մկրտիչ Վաչեյի Մարկոսյանի /ծնվ 08.03.1989թ/, Սյուզաննա Վաչեյի Մարկոսյանի /ծնվ 07.10.1990թ/ և Թամարա Ալբերտի Խաչատրյանի/ծնվ 27.09.1970թ/ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0139-0013 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 307,6 քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2. 02-028-0139-0013 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 43-րդ փողոց, 8 բնակելի տուն 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: