Հիմք ընդունելով Վաչիկ Թորոսյանի 31.10.2025թ. N15579 դիմումը`, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ. 
1. Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող, 02-028-0121-0009 ծածկագրից բնակավայրերի նշանակության հողամասից 0,60114 հա բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: