Հիմք ընդունելով Արմեն Խաչատրյանի լիազորված անձ Լուսինե Ստեփանյանի 19.05.2020թ. N 545՝ բնակելի տունը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերահասցեավորել Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիսի փողոց N 18 հասցեում /ծածկագիր՝ 041-035/ գտնվող բնակելի տունը և նոր հասցեն համարել`
-ք. Աշտարակ, Գ. Էմինի փողոց,բնակելի տուն N 8:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Հ. Բաղդասարյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: