Հիմք ընդունելով Դեղձենի ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հայարփի Աբգարյանի 19.09.2025թ. N 12350` ջրավազանի և պոմպակայանի կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 29.09.2025թ. N 124-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Դեղձենի ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 02-022-0151-0047 ծածկագրով հողամասում տալ ջրավազանի և պոմպակայանի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-022-0151-0047/, Դեղձենի ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, ջրավազանի և պոմպակայանի կառուցման և շահագործման համար 0.45081 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների:
3. Երկրորդ կետում նշված 0․45081 հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Արուճ, 10 ջրավազան:
4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/: - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: