Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 252-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2019 թվականի N 252-Ա

ԱՐԱՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արարատ Բաղդասարյանի 13.05.2019թ. N 607` սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 42 հոդվածի, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն և 19.03.2015թ. N596-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Արարատ Բաղդասարյանին 02-001-0841-0024 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասում տալ սառնարանային պահպանության տնտեսության կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:

2. Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-001-0841-0024/, Արարատ Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 4,7825հա գյուղատնտեսական նշանակության հողամասում սառնարանային պահպանության տնտեսության կառուցման և շահագործման համար առանձնացված 0,347հա հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, իսկ գործառնական նշանակությունը`գյուղատնտեսական արտադրական:

3. Առաջին կետում նշված 0,347հա հողամասի հասցեն համարել՝

- ք. Աշտարակ, <ՈՒլատիտիկ-2> թաղամաս, 7-րդ փողոց, հողամաս N 99:

4. Աշտարակ քաղաքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:

5. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/: 

  - Սույն որոշման 1, 2, 3, 4 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner