Հիմք ընդունելով Կարեն Եժոյի Բալայանի 06.11.2025թ. թիվ 16052 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 04/11/2025 N Կ-04112025-02-0154 որոշումը, իր սեփականությունը հանդիսացող, ըստ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-004-0207-0068 ծածկագրից 66.84 քմ, 02-004-0615-0001 ծածկագրից 77.76 քմ և 02-004-0223-0038 ծածկագրից 113.2 քմ գյուղատնտեսական այլ ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք գյուղատնտեսական վարելահող հողատեսքի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 31.10.2025թ. թիվ 97 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Կարեն Եժոյի Բալայանին /ծնվ. 19.04.1954թ/ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-004-0207-0068 ծածկագրից 66.84 քմ, 02-004-0615-0001 ծածկագրից 77.76 քմ և 02-004-0223-0038 ծածկագրից 113.2 քմ գյուղատնտեսական նշանակության այլ ցածրարժեք հողատեսքի հողամասերը փոխադրել բարձրարժեք գյուղատնտեսական վարելահող հողատեսքի:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան , Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: