Հիմք ընդունելով Վաչիկ Կոլյայի Թորոսյանի 31.10.2025թ N 15579 դիմումը, հողամասերի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Վաչիկ Կոլյայի Թորոսյանի սեփականության իրավունքով հատկացված /ծածկագրեր 02-028-0121-0009-ից և 02-028-0050-0006 / փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 
1. Ճանաչել Վաչիկ Կոլյայի Թորոսյանի /ծնվ 10.02.1966թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0121-0009-ից և 02-028-0050-0006 կադաստրային ծածկագրերում բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.23հա հողամասից ավել օգտագործվող ( ընդհամենը 0,77114 հա) հողամասի նկատմամբ:
2. 02-028-0097-0004 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 2-րդ փողոց, հողամաս 1/1։ 
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: