Հիմք ընդունելով Արթուր Ստեփանյանի լիազորված անձ Վարուժան Տեր-Գուլանյանի 14.05.2020թ. N 521՝ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին դիմումը և գրավառուի համաձայնությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 10-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման 24 կետի 3) ենթակետի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 50/2 հասցեում /ծածկագիր՝ 02-001-0843-0137/ գտնվող 3310քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի բաժանվող 1200քմ մակերեսով մասի գործառնական նշանակությունը առանց նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2. Ընդունել ի գիտություն, որ հողամասի բաժանվող 1200քմ մակերեսով մասի գործառնական նշանակության փոփոխության դեպքում համայնքի բյուջեի 900445101463 հաշվին պետք է վճարվի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը, որը կազմում է 5 428 800 /հինգ միլիոն չորս հարյուր քսանութ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Շ. Վահանյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: