Հիմք ընդունելով Ալբերտ Բաղդասարյանի 03.06.2025թ N 6832 դիմումը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0001-0033 ծածկագրի 0,18808 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ ի ընտանիքի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Ալբերտ Վաղինակի Բաղդասարյանի /ծնվ 10.11.1953թ/, Լյուբա Մանթաշի Բաղդասարյանի/ծնվ 22.05.1955թ/, Վանո Ալբերտի Բաղդասարյանի/ծնվ 11.02.1978թ/ և Լիլիկ Ալբերտի Սարգսյանի/ծնվ 14.07.1975թ/ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0001-0033 ծածկագրով տնամերձ հողամասում հատկացումից ավել օգտագործվող մինչև 300քմ հողամասի /0.00808հա/, մինչև 2001թ. կառուցված 409,6 քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2. 02-028-0001-0033 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 6-րդ փողոց, 23 բնակելի տուն 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: