Հիմք ընդունելով Արա Մկրտչի Պռոշյանի 14.09.2020թ. N 1283 դիմումը, 10.04.1997թ. սեփականության վկայագիրը, 16.01.1987թ N 110 առուծախի պայմանագիրը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի առաջին մասի 24 կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման և 10.06.2008թ. ընդունված <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով /հողամասի վրա առկա շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001թ. չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ/՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոց N 38 հասցեում գտնվող հողամասի սեփականատեր՝ Արա Մկրտչի Պռոշյանի /ծնվ.01.01.1952թ./ սեփականության իրավունքը /ծածկագիր 039-116/ 400քմ տնամերձ հողամասից ավել օգտագործվող 100 քմ հողամասի նկատմամբ /ընդամենը 500քմ/:
2. 1-ին կետում նշված 500 քմ հողամասի հասցեն համարել՝
- Ք. Աշտարակ, Պ. Պռոշյան փողոց, հողամաս N 38:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Հ. Բաղդասարյան /
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: