Հիմք ընդունելով Իշխան Գրիգորյանի 09.10.2025թ. N 13350` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայր, Դ․ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք N 8 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-110-0035-0017, 0,03384 հա/ տալ 10 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Դ․ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հողամաս N 10:
Հողամասի մնացած մասի /0,07041 հա/ հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Դ․ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հողամաս N 8:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: