Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 351
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2888-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2025 թվականի N 2888-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    22.10.2025թ. Աշտարակի համայնքապետարան է ստացվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Նվեր Մուրադյանի զեկուցագիրը այն մասին, որ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 8-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 28/1 տան բնակիչ Տիգրան Բագրատի Կարապետյանը՝ համաձայն կադաստրային քարտեզի՝ 02 087 0134 0001 ծածկագրով իրեն պատկանող գույքի հարևանությամբ, համաձայն կադաստրային քարտեզի՝ 02 087 0624 0001 ծածկագրով ճանապարհի վրա, առանց համապատասխան թույլտվության՝ տեխնիկայով հողային աշծատանքներ է կատարել, ինչի արդյունքում հողով լցրել, փակել է ոռոգման առուն։ Միաժամանակ, առանց համապատասխան փաստաթղթերի ճանապարհի երկայնքով տեղադրել է բետոնյա կետային հիմքերով սյուներ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա։

  Հիմք ընդունելով սույն հանգամանքը՝ 22.10.2025թ. թիվ 2719-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և միաժամանակ, Տիգրան Կարապետյանին փոստային առաքմամբ ծանուցագիր է ուղարկվել՝ 05.11.2024թ. կայանալիք վարչական վարույթի լսման օրվա և ժամի մասին, սակայն ծանուցումը վերջինիս կողմից ստացված լինելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն Աշտարակի համայնքապետարանում դեռևս չի ստացվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի շրջանակներում վերջինից կարևոր հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն է առաջացել, ուստի ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ա)-կետի պահանջներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․

   1. Տիգրան Բագրատի Կարապետյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել և վերսկսել մինչև կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները վերանալը /այսինքն՝ մինչև վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար/, բայց ոչ ուշ քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը։

   2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

   3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Բագրատի Կարապետյանին իրազեկելու հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner