Այսօր: Ուրբաթ, 24 Մայիսի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1794
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Խորհրդակցություն N 16
 
Համար 0Ամսաթիվ 20/09/2016 10:30
Վարող ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ՀՈՎԵՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՅԱՇՉՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

  Մասնակցում էին` Գ. Եղիազարյանը, Հ. Բաղդասարյանը, Կ.Հովեյանը, Անժ. Խաչատրյանը, Ս. Ղազարյանը, Մ. Յաշչյանը, Ս. Սահակյանը, Գ. Ատոմյանը, Պ. Զոհրաբյանը:

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Վ Ե Ց

 1. Բոլոր բաժինների պետերին և գլխավոր մասնագետներին`

- ավագանու 2016թ. սեպտեմբերի 29-ի նիստում քննարկվելիք հարցերի որոշման նախագծերը ներկայացնել մինչև ս/թ. սեպտեմբերի 22-ը /ժամը 1600-ն/ /քաղաքապետին/:
- Բաժիններում կարգի բերել փաստաթղթային տնտեսությունն ու կիսավարտ գործերը:
- Ուշադրության կենտրոնում պահել աշխատանքային կարգապահության հարցերը:
2. Ա. Խաչատրյանին`
- այսօր մինչև ժամը 1600-ն նախապատրաստել և քննարկման ներկայացնել արտոնություններ խնդրող անձանց դիմումներն ու եզրակացությունները, ավագանու նիստում անդրադառնալու համար:
- Ի գիտություն ընդունել, որ հավաքագրման աշխատանքները թերի են և անհրաժեշտ է այն ակտիվացնել, ճեղքվածքը փակելու համար:
- նախապատրաստել և նախագիծ կազմել բյուջեում փոփոխություններ կատարելու համար:
3. Հ. Բաղդասարյանին`
- ամփոփել ասֆալտապատման աշխատանքները և հասնել նրան, որ դրանք այսօր ավարտվեն:
- <Արևիկ> մանկապարտեզի շենքից հանված շինանյութերի համար կազմել անհրաժեշտ փաստաթղթերը, հսկողության տակ պահել դրանց պահեստավորման ու դուրս գրման աշխատանքները:
- Մեկ անգամ ևս ճշտել Սիսակյանի հուշարձանի շրջակայքի բարեկարգման հետ կապված աշխատանքների վիճակը և տարբերակներ նշել Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ առաջարկություններ անելու համար:
4. Կ. Հովեյանին`
- ուժեղացնել հսկողությունն ապօրինի շին. աշխատանքների նկատմամբ և հասնել նրան, որ այդպիսիք հայտնաբերվելու դեպքում կիրառվեն օրենքից բխող տույժեր:
5. Ս. Ղազարյանին`
- ամփոփել կատարված ուսումնասիրությունները և հասնել նրան, որ բյուջեի նկատմամբ պարտքեր ունեցողներ չլինեն /?/:

 

 

ԱՐՁԱՆԱԳՐԵՑ՝                                        Գ. Դ Ա Տ ՈՒ Մ Յ Ա Ն Ը

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner