Այսօր: Երկուշաբթի, 25 Մարտի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1082
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Խորհրդակցություն N 9
 
Համար 0Ամսաթիվ 06/06/2016 10:30
Վարող ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՄԱԿԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՅԱՇՉՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ, ԿԱՐԵՆ ՀՈՎԵՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Մասնակցում էին` Գ. Եղիազարյանը, Հ. Բաղդասարյանը, Կ.Հովեյանը, Մ. Հովհաննիսյան, Մ. Յաշչյանը,  Պ. Զոհրաբյանը,  Անժ. Խաչատրյանը,  Հ. Հայրապետյանը,  Հ. Հակոբյանը :

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Վ Ե Ց

 

 
1. Մ. Հովհաննիսյանին`
- Սեղմ ժամկետում լուծել GPS-համակարգի /ներքաղաքային ավտոբուսների/  հետ կապված ֆինանսական խնդիրները:
- Առավել արդյունավետ զբաղվել ներքաղաքային ավտոբուսների աշխատանքի կարգավորման հարցերով:
- Վերջնական տեսքի բերել թափված տերևների հավաքման համար նախատեսված փոշեկուլի ձեռք բերման տարբերակները:
2. Հ. Բաղդասարյանին՝
- Շարունակել անբարեկարգ ճանապարհների ավազախճային հարթեցման աշխատանքները /Արայի տարածք/:
- <Կոմունալ տնտեսության> ՀՈԱԿ-ի տնօրենի հետ համատեղ ճշտել տրակտորի օտարման  հետ կապված որոշ հարցեր /գնահատողի հետ/ :
- Ֆին. բաժնի հետ համատեղ Արարատյան և Սևակի փողոցների բնակիչների  հարկային պարտավորությունների նշմամբ ցուցակները տրամադրել այն անձանց, որոնց հետ կա նախնական պայմանավորվածություն:
- Ճշտել մեծ աղբարկղերի նորոգման  աշխատանքների վիճակը:
3. Գ. Եղիազարյանին`
- Քաղաքացիների սպասարկման  գրասենյակի շին.աշխատանքներն արագացնել այն հաշվով, որ բացումը կատարվի հուլիսի առաջին տասնօրյակում / ≈հուլիսի 4-ին/ :
4.Հ.Հակոբյանին`
- Ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու հայտարարել փողոցների բարեկարգման  հետ կապված մրցույթները:
5. Պ.Զոհրաբյանին`
-Ավարտին հասցնել նոր մոնտաժված արտաքին լուսավորության ցանցի գործարկումը:
6. Կ.Հովեյանին`
- Արագացնել մայթերից կրպակների և հովանոցների ապամոնտաժման աշխատանքները և պարբերաբար ներկայացնել ինֆորմացիա կատարվածի մասին:
7. Անժ.Խաչատրյանին`
- Արագացնել և կատարման ներկայացնել Սևակի և Արարատյան փողոցների բնակիչների հարկային պարտավորություններ ունեցողների ցուցակները /Բաղդասարյանի հետ համատեղ/:
- Ավարտել, համատիրությունների նախագահներին, <Բարեկարգում> ՀՈԱԿ-ին և ՏԿՏ-ների պետերին տրամադրել հարկերի վերաբերյալ ծանուցումները /հիշեցումները/:
-  Հանգամանորեն նախապատրաստվել բյուջեի կիսամյա հաշվետվության կազմմանն ու դրա հետ կապված բյուջեում անհրաժեշտ նախագիծը:
 8. Գ. Եղիազարյանին, Հ.Բաղդասարյան, Գ. Դատումյանին`
- Ըստ բնագավառների օպտիմալացման հետ կապված ներկայացնել առաջարկություններ /≈10% հաշվարկով/:

ԱՐՁԱՆԱԳՐԵՑ՝                                        Գ. Դ Ա Տ ՈՒ Մ Յ Ա Ն Ը

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner