Հիմք ընդունելով Ղուկաս Եղիազարյանի լիազորված անձ Լիլիթ Եղիազարյանի 06.10.2025թ. N 13143 և Ռիտա Մարտիրոսյանի 07.10.2025թ. N 13220 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի 17-րդ փողոցի N 4 շենքի N 1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-095-0013-0110-001-001/, համայնքային սեփականություն հանդիսացող 59,75քմ մակերեսով բնակարանը, բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած 0,03152հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի համայնքի բաժնեմասը Ղուկաս Գրիգորի Եղիազարյանին, Զարուհի Լիպարիտի Գալստյանին և Լիլիթ Ղուկասի Եղիազարյանին նվիրատվություն կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի 1-ին փողոցի N 14 շենքի N 9 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-095-0012-0060-001-009/, համայնքային սեփականություն հանդիսացող 67,1քմ մակերեսով բնակարանը, բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած 0,04358հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի համայնքի բաժնեմասը Ռիտա Հայկի Մարտիրոսյանին, Դավիթ Արշալույսի Շոլյանին և Մարիամ Դավթի Շոլյանին նվիրատվություն կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |