Հիմք ընդունելով Անուշիկ Մարտիրոսյանի 23.02.2024թ. N 2189` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի ինքնակամ կցակառույցներն օրինական ճանաչելու մասին դիմումը և կցակառույցների տեխնիկական վիճակի վերաբերյալ <ԱՐՏ-ԱՐՏ> ՍՊԸ-ի կողմից 18․07․2024թ․ տրված N 24/3․16 եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի III բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ ինքնակամ կցակառույցներն իրականացվել են 2019թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Անուշիկ Երջանիկի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ա․ Մանուկյան փողոց, N 26բ բազմաբնակարան բնակելի շենքի N 1 հասցեում գտնվող բնակարանի՝ շենքի ծավալից դուրս ինքնակամ կառուցված 86,5քմ ընդհանուր արտաքին մակերեսով կցակառույցները և ինքնակամ բացված դուռը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 համապատասխան հաշվին կցակառույցների համար վճարել 51 122 /հիսունմեկ հազար մեկ հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ, իսկ դռան համար՝ 1969 /մեկ հազար ինն հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ /հաշվառման ծածկագիր՝ 20235QWEQJ/:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ա․ Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: