Ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի, պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Աշտարակ համայնքի ղեկավարի 30.09.2025թ. N2516-Ա որոշումը ընդունել նոր խմբագրությամբ. << ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Վարազդատ Ցոլակի Սայադյանի 28.08.2025թ. N11194 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.04.2006թ. /ՍՄ1027 և ՍՄ1028/ վկայագրերը և հողամասերի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Ուջան բնակավայրում գտնվող Վարազդատ Ցոլակի Սայադյանին սեփականության իրավունքով հատկացված 0․10հա տնամերձ հողամասերի /ծածկագրեր 02-109-0038-0033, 02-109-0038-0048 և 02-109-0038-0032/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0․0652հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Վարազդատ Ցոլակի Սայադյանի /ծնվ․03.10.1955թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Ուջան բնակավայրում 02-109-0038-0033, 02-109-0038-0048 և 02-109-0038-0032 կադաստրային ծածկագրերում գտնվող երեք միավոր՝ տնամերձ հողամասերի փաստացի օգտագործվող 0․1652հա մակերեսով տնամերձ հողամասերի նկատմամբ:
2․02-109-0038-0033 ծածկագրով տնամերձ հողամասի և բնակելի տան հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Ուջան, Ֆիդայիների փողոց, 2-րդ փակուղի, բնակելի տուն 1:
3․02-109-0038-0032 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Ուջան, Ֆիդայիների փողոց, 2-րդ փակուղի, հողամաս 2/1:
4․02-109-0038-0048 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Ուջան, Ֆիդայիների փողոց, 2-րդ փակուղի, հողամաս 4:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:>>։
2․ Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ