Հիմք ընդունելով Նիկողոս Այվազյանի՝ բնակելի տան մի մասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին 30.10.2025թ. N 15015 դիմումը, ղեկավարվելով  <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և  Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 և 15.04.2021թ. N 600-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոց, N 35 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում առկա բնակելի տան 1-ին հարկի 23,1քմ մակերեսով N 4 տարածքի /ծածկագիր՝ 02-001-0159-0036/ նպատակային նշանակությունը առանց հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու և ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու փոփոխել որպես հասարակական նպատակային նշանակության, առողջապահության, սոցիալական ապահովության շենքեր և շինություններ՝ գործառնական նշանակության, որպես դեղատուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․Մուրադյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: