Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 000
 

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գագիկ Համբարձումյանի 03․10․2025թ․ N 13117, Տիգրան Հովհաննիսյանի 07․10․2025թ․ N 13227, Սերժ Մանուկյանի 20․10․2025թ․ N 13841, Լուսիկ Մինասյանի և Սմբատ Խեչումյանի 21․10․2025թ․ N 13895, Դավիթ Ալեքսանյանի 24․10․2025թ․ N 14091 և Սամվել Սահակյանի 27.10.2025թ. N 14326 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրների փողոց, N 118/1 հասցեում գտնվող, 02-001------ ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 78քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 800 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001----- ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Գագիկ Ալբերտի Համբարձումյանին:

2. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-061-0150-0048 ծածկագրով 0,383հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-061-0150-0040 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Տիգրան Հայկի Հովհաննիսյանին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ե․ Չարենցի փողոց, N 25/2 հասցեում գտնվող, 02-001-0083-0065 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 67քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0083-0003 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Սերժ Հմայակի Մանուկյանին, Գայանե Վոլոդյայի Ղարիբյանին, Նաիրա և Աննա Սերժի Մանուկյաններին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0644-0035 ծածկագրով 0,04567հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 370 000 /մեկ միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0644-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Լուսիկ Հովհաննեսի Մինասյանին և Սմբատ Սամսոնի Խեչումյանին:

5. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի Հովսեփ Բ Փարպեցու փողոց, N 15/1 հասցեում գտնվող, 02-110-0025-0070 ծածկագրով 95քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 550 000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-110-0025-0045 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Դավիթ Ռաֆիկի Ալեքսանյանին:

6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Պ․ Պռոշյան փողոց, N 60/4 հասցեում գտնվող, 02-001-0039-0172 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 12քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0039-0147 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Սամվել Սերոբի Սահակյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner