Հիմք ընդունելով Գևորգ Առաքելյանի 24.09.2025թ. N 12569՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Հեքիմյան փողոց, 8 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-001-0859-0036-ից, 0.0523 հա/ տալ 8 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Ա․ Հեքիմյան փողոց, 8 բնակելի տուն:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-001-0859-0036-ից, 0.0426 հա/ տալ 8/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Ա․ Հեքիմյան փողոց, 8/1 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: