Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21․10․2025թ․ N 2/փ-333 և 22․10․2025թ․ N 2/փ-348 դրական եզրակացությունները` Լեռնարոտ և Փարպի բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1․ Հաստատել Աշտարակ համայնքի Լեռնարոտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-050-0103-0019 ծածկագրով 0,01հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-110-0171-0036 ծածկագրով 0,7281հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Լեռնարոտ և Փարպի բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: |