Հիմք ընդունելով Լիաննա Մաթևոսյանի 21.10.2025թ. N 13846՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 4 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ
հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-087-0347-0006-ից, 0․1180 հա/ տալ 4 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 4 բնակելի տուն:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-087-0347-0006-ից, 0․0620 հա/ տալ 1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, Արագածի փողոց, 2-րդ նրբանցք, 1 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/ - Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել
համապատասխան մարմիններին: