Հիմք ընդունելով Հրանտ Բաբայանի 13.02.2025թ N 1503 դիմումը, հողամասերի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Գագիկ Գալստյանի ընտանիքին սեփականության իրավունքով հատկացված /ծածկագիր 02-028-0064-0008/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Հրանտ Վարազդատի Բաբայանի /ծնվ 06.10.1965թ./, սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0064-0008 կադաստրային ծածկագրում բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.1հա հողամասից ավել օգտագործվող ( ընդհամենը 0,16062 հա) հողամասի նկատմամբ: 2. 02-028-0064-0008 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 23-րդ փողոց, 1 հողամաս 3. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /ժ/պ Վ. Վարդանյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: