Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզային հանձնաժողովի 19.09.2025թ. 0.0819հա հողամասի հողատեսքի փոփոխություն կատարելու մասին թիվ 2 եզրակացությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35/24 կետի և 43 հոդվածների և ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի հմ. 1066-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող, Արա Վալուշի Նանյանին /ծնվ․28․06․1963թ․/ սեփականության իրավունքով պատկանող 02-058-0358-0071 կադաստրային ծածկագրով 0.0819հա գյուղատնտեսական նշանակության խաղողի այգին բարձրարժեք հողատեսքից փոխադրել ցածրարժեք վարելահողի:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղում: