Հիմք ընդունելով Գոհար Բեգլարյանի 22.05.2025թ. N 6252, <<ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ներկայացուցիչ Վաչե Թոքմաջյանի 06.08.2025թ. N 10172, <<ԳՐԻՆ ՊԱՐՏԵԶ>> ՍՊԸ-ի տնօրեն Հենրիկ Սարգսյանի 02.09.2025թ. N 11385, <<ՔՐԵՅՖԱՐՄ>> ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Համբարձումյանի 10.09.2025թ. N 11878, Մարիամ Մկրտչյանի ներկայացուցիչ Ազատ Հովհաննիսյանի 10.09.2025թ. N 11879, <<ԴԵՂՁԵՆՒ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հայարփի Աբգարյանի 19.09.2025թ. N 12349 և 12350՝ արտադրական նշանակության շենք-շինությունների և ջրային օբյեկտների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0113-0001 ծածկագրով, Գոհար Սամվելի Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող 1,19հա հողամասից 0,0558հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի 02-108-0248-0065 ծածկագրով, <<ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ սեփականության իրավունքով պատկանող 1,43898հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության /ոռոգման նպատակով ջրավազանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0160-0280 ծածկագրով, <<ԳՐԻՆ ՊԱՐՏԵԶ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,26853հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0421-0088 ծածկագրով, <<ՔՐԵՅՖԱՐՄ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1,3502հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /ձկնաբուծական և խեցգետնաբուծական տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0229-0007 ծածկագրով, Մարիամ Երվանդի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0,43հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0151-0046 ծածկագրով, <<ԴԵՂՁԵՆԻ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,13898հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0151-0047 ծածկագրով, <<ԴԵՂՁԵՆԻ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,45081հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության /ոռոգման նպատակով ջրավազանի և պոմպակայանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: