|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հոկտեմբերի 2025 թվականի N 127-Ա |
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հաշվի առնելով Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի 20-րդ փողոցի 1-ին փակուղու ասֆալտապատման հրատապությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Գնումների մասին>> օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի կարիքների համար Սասունիկ բնակավայրի 20-րդ փողոցի 1-ին փակուղու /դեպի Գ․ Չաուշի անվան միջնակարգ դպրոց տանող ճանապարհ/ ասֆալտապատման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը համարել անհետաձգելի պահանջ և թույլատրել իրականացնելու մեկ անձից գնման ընթացակարգով՝ համաձայն կից ներկայացվող նախահաշվի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -19 ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ ԴԱՏՈՒՄՅԱՆ ՄԵՐԻ ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(146.70 Կբ)
Նախահաշիվ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|