Հիմք ընդունելով Արայիկ Մկրտչյանի 11.11.2024թ. N 12724՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 2020թ. դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Անահիտ Բալաբեկի Մկրտչյանին, Լիպարիտ Ռաֆիկի Մկրտչյանին, Արայիկ Լիպարիտի Մկրտչյանին և Արման Լիպարիտի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Բյուրական բնակավայրում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-028-0015-0039/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023PMGGGG/ 313.85քմ բնակելի տունը և 13.21քմ պարիսպը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 538334 / հինգ հարյուր երեսուն ութ հազար երեք հարյուր երեսուն չորս / ՀՀ դրամ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: - Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: