Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով <<Ագրո Պրոմ>> ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Էդգար Գևորգյանի 16.10.2025թ. N 13684 դիմումը, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող 02-061-0196-0043 կադաստրային ծածկագրով հողատարածքից <<Ագրո Պրոմ>> ՍՊԸ-ին 1000 խմ հողագրունտի հանույթի տեղափոխմանը:
2. Հողագրունտի մեկ խորանարդ մետրի /խմ/ արժեքը սահմանել 1000 ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին։ |