Հիմք ընդունելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի 23․09․2025թ․ N ՃԴ/01/06/3063-2025 գրությունը, ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի (Աշտարակ–Թալին) 34կմ չավարտված հատվածի շինարարական աշխատանքների իրականացման շրջանակներում, նոր դաշտամիջյան ճանապարհների կառուցման նպատակով, Աշտարակ համայնքի Ուջան բնակավայրի վարչական տարածքում (մասնավորապես՝ ԿՄ 39+655 աջ և ձախ հատվածներում) շուրջ 87 ծառի և 107 թփի հատման վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։ Վերոնշյալով պայմանավորված՝ շինարարական աշխատանքներն իրականացնող «Լևանտինա Ինխեներիա ի Կոնստրուկսիոն» Ս․Լ և «Օբրաս Պուբլիկաս ի Ռեգադիոս» Ս․Ա» ՀՁ-ն պարտավորվում է վերականգնել կտրված ծառերը՝ 1։10 և թփերը՝ 1։3 հարաբերակցությամբ։
2. Առաջարկել ծառատնկման աշխատանքներ իրականացնել Աշտարակ համայնքի Ուջան բնակավայրում՝ եղևնի, սոսենի և սոճի տեսակի ծառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: