Այսօր: Հինգշաբթի, 20 Հունիսի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1213
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.06.19 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ... Մանրամասն
08.06.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Հունիսի 8-ին «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակում անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում Աշտարակ համայնքում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ:

Համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի կարգադրությամբ համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու նպատակով ստեղծված կազմկոմիտեն իրականացրեց նախապատրաստական և կազմակերպչական բոլոր աշխատանքները:

Մաքրման աշխատանքները, որոնք մեկնարկել էին վաղ առավոտից տարվեցին արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ մասնակիցներն ապահովվեցին համապատասխան գործիքներով ու պարագաներով, իսկ մաքրման աշխատանքների ժամանակ հավաքված աղբը ժամանակին տեղափոխվեց:

Համայնքի մաքուր և բարեկարգ տեսքը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու սրտացավ վերաբերմունքից:

07.06.19 ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հունիսի 3-ից 9-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մեր համաքաղաքացի, Հայաստանի առաջնության, պատանիների ԵԱ-ի ու միջազգային մրցաշարերի հաղթող, օլիմպիական խաղերի մեդալակիր Սահակ Հովհաննիսյանը /60կգ/ գրանցել է հերթական հաղթանակը դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:Հունիսի 2-ին էլ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կիոկուշին կարատեի Կովկասի առաջնությունում 80 հոգանոց պատվիրակության կազմում մեր քաղաքի պատանի մարզիկներ Մխիթար Գևորգյանը /1-ին /, Գևորգ Ծերունյանը, Գևորգ Օգանեսյանը, Ռուբիկ Երիցյանը և Ստյոպ Պողոսյանը /2-րդ տեղեր/ լավագույնս են հանդես եկել և իրենց տարիքային խմբերում զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ:Շնորհավորում ... Մանրամասն
05.06.19 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՆ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ
Հունիսի 2-ին Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի մերձակա հատվածում կայացավ <<Գունային անցում>> խորագիրը կրող ժամանակակից քաղաքային արվեստի բացման արարողությունը, որին ներկա էին նաև Աշտարակի համայնքապետարանի աշխատակիցները:Նախագծի հեղինակ Արման Ստեփանյանի մոտ նման նախագիծ ունենալու մտահաղացումը ծագել է դեռևս 5 տարի առաջ և վերջապես իրականացել ի շնորհիվ Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի և Awesome foundation-ի / «Օսմ» հիմնադրամ/:Նախագիծը ժամանակակից քաղաքային արվեստ է, որի նպատակն է քաղաքային միջավայրում ուշադրության դարձնել այն վայրերին և պատերին, որոնք մարդկանց կողմից անուշադրության են մատնված:Աշտարակում՝ Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի առաջնային ... Մանրամասն
02.06.19 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի՛ երեխաներ,Այսօր նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության օրը ու ես բոլորիդ շնորհավորում եմ ձե՛ր լուսավոր ու պայծառ տոնի առթիվ:Եղե՛ք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը: Իսկ մենք կանենք ամեն բան, որպեսզի դուք լինեք պաշտպանված ու երջանիկ: Աշխարհի բոլոր երեխաները ոչ միայն սիրո և ջերմության աղբյուր են, այլև ունեն խաղաղ, ապահով ու բարեկեցիկ մանկություն ունենալու իրավունք, իսկ մեծերը' դրանք ապահովելու պատասխանատվություն և պարտավորություն:Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու ծիծաղով, երգ ու խնդությամբ, հրաշքների իրականացմամբ:Անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ: Հարգանքով` ... Մանրամասն
01.06.19 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ
Հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանը կազմակերպել էր մանկական միջոցառումներ:Հունիսմեկյան ուրախ տրամադրությունը մեկնարկեց մշակույթի տան հարակից հատվածում՝ ավանդական կավճանկարչությամբ, գեղարվեստի դպրոցի սաների կողմից դիմանկարչությամբ, ուրախ երգ ու պարով, որի ժամանակ երեխաներին իրենց անակնկալներով ուրախացրեցին նաև «ՉՈԿՍ ԸՆԴ ՄՈՐ» /«ԱՎԱՍ» ՍՊԸ/ շոկոլադե կոնֆետներ և «ԱՊԱՉԻ» /«ԶՈԼՈՏՈՅԵ ՊՈԼԵ» ՍՊԸ/ քաղցր ձողիկներ, կրեկերներ արտադրող ընկերությունները, որոնց աշխատակիցների կողմից բաժանվեցին փուչիկներ և քաղցրավենիք:Տոնական ... Մանրամասն
24.05.19 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Սիրելի՛ շրջանավարտներ,Սրտանց շնորհավորում եմ դպրոցական վերջին զանգի առթիվ: Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարոտով ու ջերմությամբ է հիշելու հարազատ դարձած դպրոցական տարիները:Համոզվա՛ծ եմ, որ միշտ սիրով ու հարգանքով եք հիշելու ձեր ուսուցիչներին՝ երախտապարտ լինելով այն ամենի համար, ինչն արվեց նրանց կողմից, որպեսզի կարողանաք կերտել ձեր ապագան, դառնաք լավ մասնագետներ, լավ քաղաքացիներ և պարզապես լավ մարդիկ:Մաղթում եմ, որ լինեք առողջ, նպատակասլաց և դպրոցին հաջորդող մեծ կյանքում էլ շարունակեք հարստացնել ձեր գիտելիքներն ու փորձը՝ ի նպաստ մեր երկրի ու համայնքի զարգացման և հզորացման:Սիրելի' շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ,Օրվա շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները թող բարի ուղեկիցը դառնան ... Մանրամասն
09.05.19 ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Հաղթանակի և խաղաղության տոնը ավանդաբար նշվում է նաև Աշտարակ համայնքում: Տոնի մասնակիցները Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Աշտարակի <<Կոմիտասի>> անվան զբոսայգում գտնվող Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո ներկաները շարժվեցին Արցախում զոհվածների Աշտարակի Եղբայրական պանթեոն՝ հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան հերոսամարտում փառքով նահատակված հայորդիների շիրիմներին:

Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվներ Տեր Մկրտիչ քահանա Երանյանի և Տեր Փառեն քահանա Առաքելյանի կողմից էլ կատարվեց հոգեհանգստյան կարգ և հիշատակի խնկարկում:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԵՐ
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգ
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner