Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից /GIZ/ հրապարակվել է գրքույկ՝ «ՏԵՍԱՆԵԼԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ՝ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ. պատումներ և հայացք Հայաստանի համայնքներից» խորագրով:
Գրքույկում ներկայացված են Հայաստանի տարբեր համայնքների տեղական մակարդակում դրական զարգացումները՝ Քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումով պայմանավորված /2015 թվականից ի վեր «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 35 քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են հիմնվել ՀՀ 8 մարզերում/:
Աշխատությունում տեղ է գտել նաև Աշտարակի քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատակիցների և քաղաքացիների շրջանում արձանագրված հաջողության պատմությունները, նրանց տեսակետներն ու դիտարկումները, փորձն ու կարծիքները, ներկայացնելով իրենց պատկերացումները բարեփոխումների շնորհիվ համայնքում արձանագրված դրական երևույթների վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ: Հայաստանում ծրագիրը համաֆինանասավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության /ՇԶՀԳ/ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ կողմից: