Այսօր: Երեքշաբթի, 25 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.12.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Ակնկալում ... Մանրամասն
14.03.25 ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ԴԱՐՁԻ՛Ր ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑ, ԶԱՐԳԱՑՐՈ՛ւ ՔՈ ՀԱՄԱՅՆՔԸ»․ դիմում-հայտերի ժամկետը՝ ապրիլի 3
 «Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց, զարգացրո՛ւ ՔՈ ՀԱՄԱՅՆՔԸ» ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ խոշարացված համայնքի բնակիչների համար (#changemakers) հատուկ մշակված նոր կրթական ծրագիր Է, որը հնարավորություն կընձեռի քարտեզագրելու համայնքի ռեսուրսները և նախագծելու զարգացման նոր ծրագրեր, քայլեր, բիզնես մոդելներ, ինչպես «մեկնարկից հաջողության» հասնելու ողջ գործիքակազմն ու քարտեզը։ Կրթական ծրագիրն իրականցվում է  ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ խոշարացված համայնքի համայնքապետարանի հովանավորությամբ և աջակցությամբ՝ համագործակցելով Սոցիալական Ձեռներեցների դպրոց, միջազգային ակադեմիայի հետ։Ծրագրի նպատակն է՝Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչների շրջանում իրականացնել գործարարության ... Մանրամասն
08.03.25 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
💫 Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
💫 Մաղթում եմ խաղաղություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում: Թող ձեզ բնորոշ նվիրվածության, սիրո, իմաստության և տոկունության շնորհիվ միշտ վառ մնա հայկական օջախի կրակը:
💫 Թող բարին ու գեղեցիկը, անսպառ էներգիան ու ջերմությունը անպակաս լինեն ձեր ընտանիքներից:
07.03.25 ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ

Աշտարակ համայնքի սիրելի բնակիչներ,

Հայտնում ենք, որ մեկնարկել է մեր համայնքի բնակիչների ներկայացրած մասնակցային բյուջետավորման ծրագրերի քվեարկության փուլը։ 

Այս տարի համայնքապետարանը ստացել է ընդհանուր առմամբ 73 հայտ, որոնք հանձաժողովի կողմից ուսումնասիրվել, ֆիլտրվել են, և արդյունքում ունենք 5 առաջարկ-ծրագիր։

Առաջարկ-ծրագրերին կարող եք ծանոթանալ համայնքապետարանի կայքում և քվեարկել ձեր հավանած ծրագրի օգտին։

Հիշեցնենք, որ քվեարկությանը կարող են մասնակցել 16 տարին լրացած Աշտարակ համայնքում հաշվառցած բոլոր բնակիչները։ Քվեարկել կարող եք մինչև մարտի 18-ը ներառյալ։

Քվեարկե՜ք, մասնակցե՜ք համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը և օգնե՜ք ձեր համայնքի բնակիչներին իրականություն դարձնել իրենց գաղափարները։

19.02.25 Զարգացնող մանկապարտեզներ Աշտարակ համայնքում
Փետրվարի 17-ին «Զարգացնող մանկապարտեզներԱշտարակ համայնքում» ծրագրի շրջանակներում Աշտարակ համայնքի երեք բնակավայրերիմանկապարտեզներում (Աշտարակ համայնքի թիվ 2 Արևիկ մանկապարտեզ, Սասունիկի թիվ 7 Արմինե Կարապետիի անվան մանկապարտեզ, Աղձքի թիվ 14 Զանգակ մսուր-մանկապարտեզ) բացվեցին արտ-թերապիայի սենյակներ։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել նախադպրոցական կրթական հաստատություններ հաճախող երեխաների մտքի  զարգացմանը և հոգեբանական կայունությանը։ 2023 թվականին Աշտարակ համայնքում ձևավորվեց համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին, որը hնարավորություն է տալիս համայնքի երիտասարդներին և կանանց ... Մանրամասն
17.02.25 ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Աշտարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Հայտարարագրի լրացման քայլերին ծանոթացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է իրազեկման  հանդիպում  Աշտարակ   քաղաքում, որի ընթացքում ՀՀ ՊԵԿ մասնագետները մանրամասն կներկայացնեն հայտարարագրի լրացման ընթացակարգը և կպատասխանեն հարցերին։

Հանդիպման օր՝ փետրվարի 19,  ժամը 12։00

Հասցե՝  Աշտարակի համայնքապետարան (ք․ Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրապարակ 7)

Իրազեկման հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նշված  հղումով։

30.01.25 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աշտարակ համայնքի հարգելի բնակիչներ,Աշտարակ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 3-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման մշտական հանձնաժողով՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանի նախագահությամբ։ Հաստատվել են հանձնաժողովի լիազորությունները և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Քաղաքացիների կողմից մասնակցային բյուջետավորման գործընթացում ծրագրային առաջարկների ներկայացման մեկնարկը 2025 թվականի փետրվարի 1-ն է, իսկ ավարտը՝ փետրվարի 10-ը։ Շահագրգիռ յուրաքանչյուր ոք՝ համայնքի բնակիչներ, նրանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբեր, քաղաքացիական հասարակություն և հասարակական ... Մանրամասն
28.01.25 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ:
Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, որ մեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը` հանուն Հայաստանի հզորացման ու վերելքի:
Վստահ եմ, որ մեր բանակը շարունակելու է իր հզորացումը` ապահովելով գալիք սերունդների արժանավայել և անվտանգ կյանքը: Խոնարհվում եմ իրենց կյանքը զոհած մեր բոլոր հերոսների առջև, իսկ մեր քաջ զինվորներին անփորձանք ծառայություն և բարի տունդարձ եմ մաղթում:
🇦🇲 Փառք Հայոց բանակին:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner