ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի կարիքների համար հայտարարված N ՀՀԱՄԱՇՏ-ՀԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով Աշտարակ համայնքի Գիտավան ՌՖԷԻ թաղամասում, Արտաշավան և Ոսկեվազ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների ձեռքբերման ՀԲՄ գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի թիվ 3 արձանագրության 5-րդ կետով ընդունված որոշմամբ ընտրված /հաղթող/ մասնակից է ճանաչվել «Ավանգարդ շին» ՍՊԸ և ԷԿՈ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԸ։ «Ավանգարդ շին» ՍՊ ընկերության տնօրեն է հանդիսանում Արա Բաղդասարյանը: Վերջինս Աշտարակ համայնքի ավագանու անդամ է, որի հետ գտնվում եմ քաղաքական հարաբերությունների մեջ:
Որպես պաշտոն զբաղեցնող անձ՝ նախքան պայմանագիր կնքելը, հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ: