Այսօր: Կիրակի, 5 Ապրիլի 2020թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1411
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.04.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ... Մանրամասն
24.03.20 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում համայնքապետարանի աշխատակազմը հորդորում է քաղաքացիներին օգտվել համայնքապետարանի առցանց ծառայություններից։Աշտարակի համայնքապետարանի www.ashtarak.am կայքի միջոցով քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են օգտվել մատուցվող ծառայություններից՝ առանց համայնքապետարանի վարչական շենք այցելելու.Քաղաքացիները կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններինԾանոթանալ համայնքի ղեկավարի և ավագանու կողմից կայացված որոշումներին՝ թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ:Առցանց եղանակով ներկայացնել գրություններ, դիմումներ, հարցումներ և բողոքներ ashtarakmunicipality@gmail.com, ... Մանրամասն
13.03.20 ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ ԵՆ

Հարգելի համաքաղաքացիներ
Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Աշտարակի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզները, երաժշտական և գեղարվեստի դպրոցները դադարեցնում են իրենց աշխատանքները:

Աշտարակի համայնքապետարան

08.03.20 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ, իմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ, ի նշան սիրո, հավատարմության, հարգանքի ու մեծարանքի:

Դուք երախտիքի ու գովասանքի խոսքեր լսում եք ամեն օր, բայց այսօրվանն այլ է: Այսօրը նաև նուրբ ու խոցելի Ձեր տեսակի պայքարի հաղթանակի խորհուրդն է:

Շարունակեք Ձեր ներկայությամբ, բարի խորհուրդներով, խոհեմ լռությամբ, ազնիվ նվիրումով ու անհոգ ժպիտներով գեղեցկացնել, լրացնել, իմաստավորել մեր իրականությունն ու առօրյան:

Ձեզ ծաղկաշատ ու հաճելի օր:

Հարգանքով`

 ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

02.03.20 ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Աշտարակի մանկապարտեզների և գեղարվեստի դպրոցի աշխատանքները կվերսկսվեն մարտի 9֊ից, իսկ երաժշտական դպրոցի գարնանային արձակուրդը տեղափոխվում է մարտի 2-7-ը։
Աշտարակի համայնքապետարան

13.02.20 ԱՆՎՃԱՐ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Ամերիկյան համալսարանը առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի "Կարո Մեղրիկյան" աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը "Գոյամարտ" համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է պարտադիր ժամկետային զինծառայողների, վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություններ Երևանում և ՀՀ մարզերում։Հետազոտության արդյունքում, ըստ անհրաժեշտության, կենտրոնը կտրամադրի օպտիկական ակնոց և դեղորայք։Ակնաբուժական հետազոտությունները կանցկացվեն ՀՀ Արագածոտնի մարզում հետևյալ ժամանակացույցով՝• 2020թ. փետրվարի 17-18 Աշտարակի ԲԿ,• 2020թ. փետրվարի 19-20 Թալին ԲԿ,• 2020թ. փետրվարի ... Մանրամասն
22.01.20 ԿԱՅԱՑԱՎ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունվարի 21-ին Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Աշտարակ համայնքի ավագանու հերթական նիստը, որը հեռարձակվեց նաև առցանց:

Ավագանու նիստը նախագահում էր համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանը:

 

31.12.19 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ համաքաղաքացիներ,2019 թվականը ևս դառնում է պատմություն, և մենք բոլորս նոր հույսերով ու սպասումներով, նոր ծրագրերով ու ակնկալիքներով դիմավորում ենք Նոր տարին։ Ամփոփելով անցնող տարին՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ այն, ինչպես և նախորդ տարիները մեր քաղաքի համար հաջողությունների ու ձեռքբերումների տարի էր։ Հետևողական աշխատանքով և Ձեր վստահության ու աջակցության շնորհիվ կարողացանք ևս մեկ քայլով մոտենալ մաքուր և գեղեցիկ, պատմամշակութային և տուրիզմի կենտրոն դառնալու մեր տեսլականին։Շնորհավորելով բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ սիրով միանում եմ բոլոր այն բարեմաղթանքներին, որ այս օրերին հնչում ու դեռ հնչելու են հայկական բոլոր ընտանիքներում։Թող Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԵՐ
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգ
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner