Այսօր: Կիրակի, 18 Օգոստոսի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2099
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.08.19 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ... Մանրամասն
13.08.19 ՍՈՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻ ՀԱՂԹՈՂ

2019թ. օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերին իրենց մասնակցությունը բերեցին նաև Աշտարակ համայնքը ներկայացնող մարզիկները՝ շախմատ, բազկամարտ, կանանց վոլեյբոլ, սեղանի թենիս մարզաձևերում:

Շախմատ մրցաշարի կանանց առաջնությունում հաղթող է ճանաչվել մեր համայնքը ներկայացնող Սոնա Ասատրյանը և զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը՝ պարգևատրվելով ոսկե մեդալով և դիպլոմով:

Շնորհավորում ենք մեր մարզիկին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր նվաճումներ:

06.08.19 ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍՊՈՐՏՈՎ

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց նաև Աշտարակ համայնքը ներկայացնող 36 հոգանոց պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի գլխավորությամբ:

Համահայկական այս ձեռնարկին Աշտարակ համայնքի դրոշի ներքո հանդես եկող մարզիկները մրցելու են շախմատ, բազկամարտ, կանանց վոլեյբոլ, սեղանի թենիս մարզաձևերում:

Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ Երևանի Ազատության հրապարակում:

24.07.19 ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

<<Ամառն ավելի հետաքրքիր է Ռոստելեկոմի հետ>>.

Այս խորագիրն էր կրում հուլիսի 23-ին Աշտարակի Կոմիտասի անվան զբոսայգում Աշտարակի համայնքապետարանի և Ռոստելեկոմի համագործակցության արդյունքում կայացած բացօթյա կինոդիտումը՝ փոքրիկների և մեծահասակների համար: 

Ամառային հաճելի երեկոյի ընթացքում ներկաները վայելեցին «Անահիտ» մուլտֆիլմն ու «Առաջին դեմք» ֆիլմը: 

12.07.19 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՕՆԼԱՅՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ.ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՐՁԸ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է ՏՎԵԼ

Աշտարակ համայնքի 2018թ. բյուջեի նախագծումն իրականացրել են օնլայն հարթակում՝ համատեղելով սոցիալական մեդիայի և համայնքի կայքէջի հնարավորությունները: Համայնքապետարանի պաշտոնական կայքում պատուհան է ավելացվել, որտեղ տեղադրել են համայնքի 2018թ. բյուջեի նախագծի հանրային քննարկման հրավերը: Պատրաստել են բյուջեի հակիրճ, լայն հանրության համար մատչելի տարբերակը և ներբեռնման հնարավորությամբ տեղադրել կայքում:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում՝ https://hetq.am/hy/article/105536

21.06.19 ԿԱՅԱՑԱՎ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունիսի 21-ին Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Աշտարակ համայնքի ավագանու հերթական նիստը, որը հեռարձակվեց նաև առցանց:

Ավագանու նիստը նախագահում էր համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանը:

08.06.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Հունիսի 8-ին «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակում անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում Աշտարակ համայնքում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ:

Համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի կարգադրությամբ համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու նպատակով ստեղծված կազմկոմիտեն իրականացրեց նախապատրաստական և կազմակերպչական բոլոր աշխատանքները:

Մաքրման աշխատանքները, որոնք մեկնարկել էին վաղ առավոտից տարվեցին արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ մասնակիցներն ապահովվեցին համապատասխան գործիքներով ու պարագաներով, իսկ մաքրման աշխատանքների ժամանակ հավաքված աղբը ժամանակին տեղափոխվեց:

Համայնքի մաքուր և բարեկարգ տեսքը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու սրտացավ վերաբերմունքից:

07.06.19 ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հունիսի 3-ից 9-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մեր համաքաղաքացի, Հայաստանի առաջնության, պատանիների ԵԱ-ի ու միջազգային մրցաշարերի հաղթող, օլիմպիական խաղերի մեդալակիր Սահակ Հովհաննիսյանը /60կգ/ գրանցել է հերթական հաղթանակը դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:Հունիսի 2-ին էլ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կիոկուշին կարատեի Կովկասի առաջնությունում 80 հոգանոց պատվիրակության կազմում մեր քաղաքի պատանի մարզիկներ Մխիթար Գևորգյանը /1-ին /, Գևորգ Ծերունյանը, Գևորգ Օգանեսյանը, Ռուբիկ Երիցյանը և Ստյոպ Պողոսյանը /2-րդ տեղեր/ լավագույնս են հանդես եկել և իրենց տարիքային խմբերում զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ:Շնորհավորում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԵՐ
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգ
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner