Այսօր: Կիրակի, 15 Սեպտեմբերի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 697
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.09.19 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ... Մանրամասն
13.09.19 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Աշտարակ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորվող երկրորդական փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Արդեն ավարտվել են Մուղնու գերեզմաններ տանող ճանապարհի, Մ.Խորենացու, Զորավար Սմբատ փողոցների, Տանձանոց թաղամաս տանող փողոցի նախագծով նախատեսված մոտ 2700 քմ մակերեսով ասֆալտապատման աշխատանքները:

Ավարտին են մոտենում սուբվենցիոն ծրագրով իրականացվող Աշտարակ համայնքի գծանշման աշխատանքները:
Գծանշվել են համայնքի կենտրոնական Երևանյան, Ա.Մանուկյան, Տ.Մեծ, Էջմիածնի խճուղի, Գ.Նարեկացի, Ն.Սիսակյան, Ն.Աշտարակեցի, Վ.Պետրոսյան, Շիրազի, Շահազիզի փողոցները, Ն.Աշտարակեցու անվան հրապարակը, Քասախի կամուրջը:

09.09.19 <<ՈՍԿԵՀԱՏ>> ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ
Սեպտեմբերի 7-ին Աշտարակ քաղաքում իսկական գինետոն էր։ «Ոսկեհատ» գինու փառատոնը բաց երկնքի տակ էր հավաքել տեղական գինեգործական ընկերությունների, տնական գինու, ինչպես նաև սննդի, ձեռագործ իրերի արտադրողներին՝ նշելու գինեգործական սեզոնի բացումը, վայելելու հայկական երգն ու երաժշտությունը։ Պատահական չէր Արագածոտն մարզի ընտրությունը․ վերջինս հայտնի է խաղողի բազմաթիվ տեսակներով ու գինեգործական գործարաններով, իսկ փառատոնն էլ կրում էր հայկական խաղողի տարածված տեսակի անվանումը՝ Ոսկեհատ։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը համատեղելով ուժերը Աշտարակի համայնքապետարանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի հետ և գյուղական համայնքների զարգացման մեջ իրենց մշտական ... Մանրամասն
01.09.19 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ, մանկավարժներ,կրթության բնագավառի ներկայացուցիչներ.Սեպտեմբերի 1-ը գիտելիքներ ձեռք բերելու, նոր նպատակները կյանքի կոչելու սկիզբ է:Ժամանակակից աշխարհում մարդու կարևորագույն հարստությունը գիտելիքն է, և այն ճիշտ օգտագործելու կարողությունը:Շնորհավորելով բոլորիդ նոր ուսումնական տարվա կապակցությամբ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և ցանկանում, որ հաջողությունները ուղեկցեն ձեզ ողջ տարվա ընթացքում:Հարգանքներով՝   ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ                                                                  ... Մանրամասն
27.08.19 ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Աշտարակ համայնքում մեկնարկել են ՀՀ կառավարության կողմից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները.

 

  • երկրորդային փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում, քայքայված հատվածների փոխարինում, փողոցների, բազմաբնակարան բնակելի տների բակերի, մայթերի բարեկարգում, կենտրոնական փողոցների գծանշում
  • հին շուկայի տարածքում պուրակի կառուցում և քաղաքային զբոսայգու վերականգնում:
23.08.19 ԿԱՅԱՑԱՎ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

Օգոստոսի 22-ին Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Աշտարակ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը հեռարձակվեց նաև առցանց:

Ավագանու նիստը նախագահում էր համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանը:

20.08.19 <<ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ>> ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

2019թ․ օգոստոսի 20-ին, Աշտարակ համայնքում հաջողությամբ ավարտվեց ՀՀ ՓՄՁ ԶԱԿ Արագածոտնի մասնաճյուղի հետ համագործակցությամբ կազմակերպված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի հերթական՝ երկրորդ դասընթացը։

Վերապատրաստմանը մասնակցեցին քսանից ավելի սկսնակ գործարարներ Աշտարակից և հարևան համայնքներից՝ սպասարկման և հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչներ։

Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակների ֆինանսական աջակցության վարկավորմանը։

Շնորհակալություն ենք հայտնում ՓՄՁԶԱԿ Արագածոտնի մասնաճյուղի ղեկավար Արշակ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ և դասընթացավար Հակոբ ԱՎԱԼՅԱՆԻՆ։

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։

13.08.19 ՍՈՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻ ՀԱՂԹՈՂ

2019թ. օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերին իրենց մասնակցությունը բերեցին նաև Աշտարակ համայնքը ներկայացնող մարզիկները՝ շախմատ, բազկամարտ, կանանց վոլեյբոլ, սեղանի թենիս մարզաձևերում:

Շախմատ մրցաշարի կանանց առաջնությունում հաղթող է ճանաչվել մեր համայնքը ներկայացնող Սոնա Ասատրյանը և զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը՝ պարգևատրվելով ոսկե մեդալով և դիպլոմով:

Շնորհավորում ենք մեր մարզիկին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր նվաճումներ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԵՐ
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգ
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner