21.02.19
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
|
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ...
Մանրամասն |
|
21.02.19
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Հարգելի վարորդներ, Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հրապարակում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, ըստ որի հարակից փողոցից շրջանաձև երթևեկության խաչմերուկի հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները ճանապարհը զիջում են շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանպորտային միջոցներին: Փոփոխությանը համապատասխան հրապարակում տեղադրվել են նաև ճանապարհային նշաններ, կատարվել են գծանշումներ:
|
|
20.02.19
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
Փետրվարի 20-ին Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Զբոսաշրջության զարգացման խորհրդի աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են Աշտարակի զբոսաշրջային ծառայութուններ մատուցող շուրջ 20 ձեռնարկատեր:
|
|
11.02.19
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՄԱՅՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
|
Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը այսօր մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնած «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին:Տարածքային կառավարմանը և զարգացմանը նվիրված համաժողովին ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որում անդրադարձել է տարածքային կառավարման և զարգացման ոլորտում կառավարության առաջնահերթություններին: Գործադիրի ղեկավարը, ողջունելով համաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Վարչապետն ընդգծել է՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման ...
Մանրամասն |
|
06.02.19
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Դեռ փետրվար ամիսն է, սակայն բարենպաստ եղանակը հնարավորություն է տալիս վերսկսելու գարնանային բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես <<Կոմիտասի>> անվան զբոսայգում, որը թեև ամբողջ տարին ունի մաքուր և բարեկարգ տեսք, կատարվում են չոր խոտով ծածկված որոշ հատվածների մաքրման, ինչպես նաև ընդհանուր հարդարման աշխատանքներ:
|
|
02.02.19
ԿԱՅԱՑԱՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿ» ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԱԿՈՒՄԸ
|
Մի խումբ երիտասարդներ`լուսանկարիչ, բժիշկ, ծրագրավորող, ավագանու անդամ, դիզայներ, տնտեսագետ ու այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել, մասնակից էին դարձել Կլոր սեղան քննարկմանը, որի նպատակն էր վերհանել Աշտարակ համայնքի խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլեր մշակել: Նախաձեռնությունն իրականացավ «Երիտասարդական Աշտարակ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ) շրջանակներում՝ Աշտարակի համայնքապետարանի և Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն ՀԿ-ի հետ համագործակցաբար:Նման փոքր դրամաշնորհներ տրվել են ևս 9 մարզերի, որոնց նպատակն է խթանել համայքնապետարան- ...
Մանրամասն |
|
01.02.19
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿ» ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
|
«Երիտասարդական Աշտարակ» ծրագրի շրջանակներում կազմակերպվում է կլոր սեղան քննարկում։ Միջոցառման նպատակն է բացահայտել համայնքում առկա երիտասարդներին հուզող խնդիրները, նպաստել երիտասարդական քաղաքականության մշակմանը և իրականացմանը` հանուն Աշտարակ համայքի զարգացման:Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 2-ին, ժամը`14։00-ին, Պերճ Պռոշյանի թանգարանում։Մուտքն ազատ է: Մասնակցելու համար գրանցվել նախօրոք`տվյալ հեռախոսահամարներով /077 80 14 74, 093 59 22 22/:«Երիտասարդական Աշտարակ» ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ) շրջանակներում՝ Աշտարակի համայնքապետարանի և Մարդկային ռեսուրսների ...
Մանրամասն |
|
25.01.19
ԱՇՏԱՐԱԿԻ ՔՍԳ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
|
2018 թ. հոկտեմբերի 1-19-ը ՀՀ 26 համայնքներում, այդ թվում Աշտարակում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակներում կատարվել են գրասենյակի կողմից մատուցվող ծառայություններից քաղաքացիների գոհունակության ուսումնասիրություններ: Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են և ընդհանրական և ըստ առանձին համայնքների:Քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնում են համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնում համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիները ստանում են տեղեկատվություն և ծառայությունների մատուցում մեկ վայրում:Քաղաքացիների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |