Shamshyan.com կայքի 04.05.2019 թ.-ին հրապարակած “Արագածոտնի մարզպետը, երևի սպասում է Նիկոլ Փաշինյանի այցին, որ տեղից ժաժ գա” նյութի առթիվ տեղեկացնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
<<Տեղական ինքնակառավարման>> մասին ՀՀ օրենքը հստակ սահմանում է համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունը աղբահանության ոլորտում եւ այստեղ մարզպետի կամ մարզպետարանի որեւէ իրավասություն նշված չէ: Հետեւաբար՝ մարզպետը չունի լիազորություն եւ չի էլ երբեւէ փորձել թույլատրել կամ չթույլատրել կատարել աղբահանություն, քանի որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել միայն օրենքով սահմանված գործողություններ, իսկ Արագածոտնի մարզում վաղուց իրավունքը գերակա է, օրենքը՝ առաջնային:
Բացի այդ հայտնում ենք, որ խնդրո առարկա տարածքը սեփականության իրավունքով պատկանում է մասնավոր անձի, եւ կայքի նախորդ՝ ապրիլի 23-ի նմանատիպ հրապարակումից հետո, Աշտարակի համայնքապետարանը խնդրո առարկա տարածքի սեփականատիրոջը զգուշացրել է, որ իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության սեփական հողատարածքն անուշադրության մատնելու, այն է՝ չմշակելու եւ չօգտագործելու պատճառով վերածվել է աղբատեղիի: Նրան հորդորել ենք կարճ ժամկետում աղբը հավաքել և համապատասխան աղբավայր տեղափոխոխել:
Աշտարակի համայնքապետարանը վստահեցնում է, որ սեփականատիրոջ կողմից առ այսօր միջոցներ չձեռնարկելու համար վերջինս կենթարկվի վարչական պատասխանատվության՝ վարչական վարույթի հարուցման բոլոր կանոնների խստիվ պահպանմամբ, իսկ տարածքը կմաքրվի համայնքապետարանի կողմից և իր միջոցներով:
Աշտարակի համայնքապետարան