02.10.2020թ. ժամը 12:00 -ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք.
Լոտ 1. Աշտարակ համայնքի Արայի տեղամասում գտնվող 02-001-0840-0045 ծածկագրով 1,8725հա / 0,3083հա IV կարգի արոտավայր և 1,5642հա IV կարգի վարելահող/ հողամաս՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
Լոտ 2. Աշտարակ համայնքի Արայի տեղամասում գտնվող 02-001-0457-0032 ծածկագրով 0,712հա IV կարգի արոտավայր և 02-001-0777-0137 ծածկագրով 0,0986հա հողամաս /0,0305հա V կարգի վարելահող և 0,0681հա IV կարգի արոտավայր/՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Լոտ 3. Աշտարակ քաղաքի <Արա-1> թաղամաս, 5-րդ փողոց N 68 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0139-0077/ 1026քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ բնակելի նշանակության շենք-շինություններ կառուցելու համար:
Հողամասն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասում ինժեներատրանսպորտային ենթակուցվածքներ առկա չեն և հողամասի նկատմամբ սահմանափակուներ և սերվիտուտներ չկան:
1քմ-ի մեկնարկային գինը հաշվել կադաստրային արժեքի 100%-ի չափով, նախավճարը` մեկնարկային գնի 5%-ի չափով:Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 29.09.2020թ:
Մանրամասների համար դիմել աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26:
Աշտարակի համայնքապետարան