2025 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ «Արզնի» օդանավակայանում կանցկացվի Ավիամոդելային երրորդ փառատոնը։
Փառատոնի շրջանակներում կգործեն երկու հարթակ․
• Թռիչքուղու հարթակ, որտեղ իրենց մոդելներով թռիչքներ կիրականացնեն պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելիստները, Հայաստանում գործող խմբերը, ինչպես նաև` բարձրագույն և այլ ուսումնական հաստատությունների լաբորատորիաները,
• Ցուցադրական հարթակ, որտեղ իրենց պատրաստի մոդելները կամ ձեռքբերումները կներկայացնեն ավիամոդելիստները, Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երը, այլ լաբորատորիաներ։
Միաժամանակ տեղեկացվում է, որ մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տեղափոխումն իրականացվելու է Աշտարակի համայնքապետարանի միջոցներով։
Հարցերի դեպքում զանգահարել /0232/ 3-10-26*110 հեռախոսահամարով։
Աշտարակի համայնքապետարան