Հիմք ընդունելով Հովհաննես Գևորգյանի 22.06.2020թ. N 733` բնակելի տան և հողամասի բաժանվող մասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի Արարատյան փողոցի N 23 հասցեում գտնվող /ծածկագիր` 102-026, 750քմ/ բնակելի տան և տնամերձ հողամասի բաժանվող մասին /292քմ / տալ 23/1 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, Արարատյան փողոց, բնակելի տուն N 23/1:
Հողամասի մնացած 458քմ մակերեսով մասի և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝
-ք. Աշտարակ, Արարատյան փողոց, բնակելի տուն N 23:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Հ. Բաղդասարյան/
Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: