Այսօր: Չորեքշաբթի, 22 Մարտի 2023թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.03.23 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ... Մանրամասն
16.03.23 Մեկնարկում է «Կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը «Արև» բարեգործական կազմակերպության աջակցությամբ մեկնարկում է «Կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով:

Ծրագրի շահառուները կանայք են, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Ծրագրի պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ www.shorturl.at/cixIS

Մասնակցության հայտի հղումը՝ www.shorturl.at/jmHJP։ Ծրագրի դիմումների վերջաժամկետն է մարտի 21-ը։

08.03.23 Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի կապակցությամբ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Այս տոնը հրաշալի առիթ է մեր երախտիքի խոսքն ուղղելու հայ կնոջը՝ իր հոգատարության, սիրո եւ համբերատարության համար:

Եղեք միշտ շրջապատված ուշադրությամբ ու ջերմությամբ եւ շարունակեք լինել մեր օջախների ամրության ու խաղաղության պահապանները: Մաղթում եմ ձեզ հավերժ գեղեցկություն, անսահման սեր եւ աշխատանքային հաջողություններ: Թող բարին ուղեկից լինի ձեզ եւ ձեր ընտանիքներին:

14.02.23 Տեղի ունեցավ Աշտարակ համայնքի ավագանու հերթական նիստը
Փետրվարի 14-ին Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Աշտարակ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստը վարում էր Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։ Ներկա էին ավագանու 20 անդամ։Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ Աշտարակ համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվեց Աշտարակ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Բյուջեի կատարման հաշվետվությունը քննարկելու ընթացքում Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը շնորհակալություն հայտնեց Աշտարակ համայնքի բոլոր բնակիչներին՝ իրենց հարկային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար։«Խոշորացումից հետո սպասում էինք, որ հնարավոր է, որ խնդիրներ առաջանան, սակայն բնակիչներն ... Մանրամասն
01.02.23 Ներդրվել է «Համայնքային ենթակայության մանկապարտեզների երեխաներին առցանց հերթագրում» ենթահամակարգը
ՀՀ համայնքներում գործող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում (ՀԿՏՀ) ներդրվել է «Համայնքային ենթակայության մանկապարտեզների երեխաներին առցանց հերթագրում» ենթահամակարգ, որի նպատակն է ապահովել մանկապարտեզներ ընդունվելու համար առցանց եղանակով երեխաների հերթագրման, գոյացած հերթերի կառավարման և երեխաներին մանկապարտեզ ընդունման գործընթացը: Առցանց հերթագրման դիմում կարող է ուղարկել երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը` մուտք գործելով  ashtarak.am կայք: Դրա անհնարինության դեպքում, երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կարող է մոտենալ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատություն և տեղում իրականացնել հերթագրումը:Առցանց եղանակով դիմում ներկայացնելու համար ... Մանրամասն
18.01.23 Աշտարակ քաղաքում կմեկնարկեն ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ

Հարգելի բնակիչներ,

Փետրվարի 1-ից Աշտարակ քաղաքում մեկնարկելու են ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացների ընդունելության հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։

Երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար իրականացվելու է թեստավորում։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել + 37410510211 (Էմմա Գևորգյան) հեռախոսահամարով։

01.01.23 Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

✨ Աշտարակ խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,

✨ Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Գալիք տարին թող լինի խաղաղության, հաջողությունների ու նոր ձեռքբերումների տարի յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու համար: Թող 2023-ը դառնա մեր համայնքի զարգացման ու բարգավաճման տարի, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ հետեւողական աշխատանքը լինի բոլորիս ուղեցույցը:

✨Սիրելի բարեկամներ, բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, երկարակեցություն, ընտանեկան երջանկություն ու բարեկեցություն: Թող 2023-ը սկիզբ դնի բոլորիդ երազանքների ու նպատակների հաջող իրականացմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով ու նվիրվածությամբ կարող ենք ապահովել մեր Աշտարակ համայնքի կայուն ու համաչափ զարգացումը:

23.12.22 Հաստատվեց Աշտարակ համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը
Դեկտեմբերի 22-ին  Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Աշտարակ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստը վարում էր Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։ Ներկա էին ավագանու 20 անդամ։Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ Աշտարակ համայնքի ավագանին հաստատեց Աշտարակ համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը։ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Իշխան Բարսեղյանը, հակիրճ ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ համայնքի զարգացման համար նշված փաստաթուղթը լինելու է ուղենշային առաջիկա տարիների համար և կախված հնարավոր զարգացումներից հնարավոր է ապագայում կատարել համապատասխան փոփոխություններ։Ավագանու տարեվերջյան արտահերթ նիստի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner