1996թ-ից Արագածոտնի մարզկենտրոն դարձած Աշտարակ համայնքը հանրապետության միջին մեծության քաղաքներից է: Գտնվում է Երևանից մոտ 20կմ հյուսիս-արևմուտք, Քասաղ գետի երկու ափերին, ծովի մակերևույթից 1075մ միջին բացարձակ բարձրության վրա: Ավտոմոբիլային ճանապարհների կարևոր խաչմերուկ է: Գտնվում է Երևան-Վանաձոր, Երևան-Գյումրի, Վանաձոր-Էջմիածին ուղիների հատման վայրում: Աշտարակ հնամենի բնակավայրը հիշատակվում է անհիշելի ժամանակներից: Աշտարակը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, աչքի է ընկնում պատմական և ճարտարապետական հուշարձանների առատությամբ, ինչպես նաև Հայաստանի չափանիշներով բարենպաստ կլիմայով: Աշտարակը պատմականորեն միշտ աչքի է ընկել ավանդույթների անխառն պահպանմամբ և իր ուրույն դեմքն ունենալու շնորհիվ ներկայացել է որպես Հայաստանին առավել բնորոշ գյուղ, իսկ 1965թ-ից` որպես քաղաք: Աշտարակ քաղաքը իր ուրույն տեղը ունի նաև Հայաստանի գյուղատնտեսության, արդյունաբերության և հատկապես գիտության մեջ:
Facebook
Location on Google Maps
YouTube